Search
Զինծառայողները հանդիպել են իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ
- Aug 10, 2021
- 1 min read

Զինծառայողների շրջանում իրավագիտակցության բարձրացման, հանցագործությունների կանխարգելման նպատակով օգոստոսի 10-ին 4-րդ զորամիավորման զորամասերից մեկում տեղի է ունեցել հանդիպում իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ: Այս մասին տեղեկացնում է Պաշտպանության նախարարությունը։
Կայազորային զինվորական դատախազը զինծառայողներին ծանոթացրել է զինվորական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների հոդվածներին, անցկացրել քրեական ենթամշակույթի դեմ պայքարի բացատրական ու կանխարգելիչ աշխատանքներ:
Comments