Search
Վիրավոր զինծառայողների մասնակցությամբ կստեղծվի հենակներով ֆուտբոլի ազգային հավաքական
- Aug 19, 2021
- 1 min read

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության եւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախաձեռնությամբ՝ տեղի է ունեցել հանդիպում 2020 թվականի ռազմական գործողություններին մասնակցած եւ վիրավորում ստացած զինծառայողների հետ, որը վարել է Հայաստանի ազգային հավաքականի մարզիչ Խոակին Կապառոսը։ Այս մասին տեղեկացնում են նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Հանդիպմանը մասնակցել են նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ու Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը։
Comentarios