Search
Նյութեր են նախապատրաստվում ժամկետային զինծառայողի կողմից զորամասն ինքնակամ թողնելու փաստի առթիվ
- May 22, 2021
- 1 min read

ՊՆ N զորամասից ՌՈ Վարդենիսի բաժին մայիսի 18-ին, ժամը 22:10-ին, հեռախոսագիր է ստացվել առ այն, որ նույն օրը, ժամը 17:00-ի սահմաններում, նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ն. Մկրտչյանն ինքնակամ թողել է ստորաբաժանման պահպանության տարածքը և ընդգրկված է զորամասն ինքնակամ թողած զինծառայողների ցուցակներում: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը:
Փաստի առթիվ ՀՀ ՊՆ ՌՈ Վարդենիսի բաժնում նախապատրաստվում են նյութեր:
Զորամասն ինքնակամ թողնելը համարվում է քրեական հանցակազմ պարունակող արարք, իսկ նման դեպքերում մամուլի հաղորդագրություն չի տարածվում՝ նախաքննության ընթացքին և զինծառայողին հայտնաբերելու օպերատիվ միջոցառումներին չխանգարելու նպատակով։
Comments