Search
Զինվորներին օգնելու պատրվակով խարդախը երևանցիներից գումարներ է հափշտակել
- May 24, 2021
- 1 min read

Բանակին, զինվորին օգնելու պատրվակով գումարներ են հավաքագրվում ու յուրացվում։
Խարդախության հերթական դեպք է բացահայտվել, որի հիմնական գործող անձը ֆիզիկական քաղաքացի է։ Նա 2020 թվականի հոկտեմբեր ամսից մինչև 2021 թվականի ապրիլի 06-ն ընկած ժամանակահատվածում ջրմուղի տեսուչ կամ վիրավոր զինվորի համար գումար հավաքագրող անձ ներկայանալու պատրվակով մուտք է գործել տարբեր բնակարաններ ու հափշտակություն կատարել։
Նախաքննական մարմինը բացահայտել է նույն անձի կողմից կատարված հափշտակության 12 դրվագ, եւս 9 դեպքով էլ հանցագործությունն ավարտին չի հասցվել։
Խարդախին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177 -րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ ու 34-177 -րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով։
Որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
Comments