Կարո՞ղ է մի օր էլ հայտարարեք, որ ծնողին տվել եք ադրբեջանցու դիակ․ Նաիրա Զոհրաբյանն
- Jun 3, 2021
- 1 min read

ԱԺ արտահերթ նիստի ժամանակ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ օրվա կարևորագույն խնդիրը ոչ թե ավտոմոբիլային տրանսպորտի մասին օրենքում փոփոխություններ կատարելն է, այլ՝ թե ինչպես եղավ, որ զոհված զինծառայողների դիակները կարտոֆիլի պարկերի նման լցված էին և տեղափոխվում էին դիահերձարանից դիահերձարան։
«Ինչպես է ստացվում, որ պատասխանատվության է ենթարկվում ընդամենը սանիտարը և բաժնի պետը, որոնք, ըստ էության, մեղավորություն չունեն, քանի որ Կոտայքի դիահերձարանում ընդամենը 10 դիակի տեղ կա»,- ասաց նա։
Նաիրա Զոհրաբյանն անդրադարձավ նաև առողջապահության նախարարության հայտարարությանն, ըստ որի՝ գտնված մասունքները, չի բացավռում, որ կարող են պատկանել ադրբեջանցի զինծառայողներին։ «Կարո՞ղ է մի օր էլ հայտարարեք, որ ծնողներից մեկին տվել եք ադրբեջանցու դիակ, հիմա նա ամեն օր խնկարկում է դրա առաջ»,- նկատեց պատգամավորը։
Նա նշեց, որ այսօր պիտի քննարկվեր նախկին ԱԱԾ տնօրենի հայտարարությունը պատերազմը վաղ կանգնեցնելու մասին, քարոզարշավի նախաշեմին պիտի քննարկվեին մի շարք գյուղական համայնքներում սուբսիդավորման ծրագրերի առաջարկները գյուղացիներին։ Զոհրաբյանն այդ քայլը որակեց հանցագործություն, բյուջեի հաշվին օրինականացված ընտրակաշառք։
Comentarios