top of page

Եթե պատվաստվել եք, ինչո՞ւ եք դիմակով, կարո՞ղ է վարակվեք․ Արա Զոհրաբյանը՝ Անահիտ Ավանեսյանին

  • Sep 23, 2021
  • 1 min read


Խորհրդարանում կորոնավիրուսային համավարակով պայմանավորված խստացումների, մարդու իրավունքների վրա դրանց ազդեցության թեմայով քննարկման ժամանակ այսօր փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանը, դիմելով առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին, հարցրեց, թե ինչո՞ւ է նա դիմակաով, եթե արդեն պատվաստվել է կորոնավիրուսի դեմ։


Ի պատասխան՝ Անահիտ Ավանեսյանը նախ՝ նշեց, որ պետք է հստակ հետևել սահմանված կարգին․ դա լավ օրինակ է, ապա հորդորեց, որ Արա Զոհրաբյանը դիմակ դնի։


Արձագանքելով՝ Զոհրաբյանն ասաց, որ Ավանեսյանը առողջապահության նախարարության շենքում կարող է տանտիրոջ իրավունքով հորդորել դիմակ դնել, հետո կրկնեց իր հարցը՝ պատվաստված մարդը կարո՞ղ է վարակվել։


Պատասխանելով՝ նախարարն ասաց, որ ինքը պատվաստանյութի երկու դեղաչափն էլ ստացել է։


«Այս պահին աշխարհում կան տարբեր երկրներ, որտեղ պատվաստման բավականին բարձր մակարդակ կա, բայց պահպանվում է դիմակի պարտադիր կրման պահանջը»,- ասաց նա և հավելեց՝ քանի որ դելտա շտամը բավականին լայն տարածում ունի, ցանկալի է, որ մարդիկ դիմակներով լինեն՝ անգամ պատվաստված լինելու դեպքում



Comentários


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page