Նաիրա Զոհրաբյանը մեդիահոլդինգ է հիմնում. «Հրապարակ»
- Jun 29, 2021
- 1 min read

«Հրապարակ» օրաթերթը գրում է.
««Հրապարակ»-ի տեղեկություններով՝ նախկին լրագրող Նաիրա Զոհրաբյանը որոշել է վերադառնալ ակունքներին։ Նա ծրագրում է մեդիահոլդինգ հիմնել և առաջիկայում հանդես կգա այդ նոր նախաձեռնությամբ։ ԲՀԿ-ից հեռացած նախկին պատգամավորը մտադիր է լսարանին ներկայանալ իր նախկին կերպարով՝ որպես լրագրող, հիմա՝ նաեւ որպես խմբագիր։ Նա կարծում է, որ դաշտը հագեցած չէ, և կարելի է կրեատիվ ֆորմատ ստեղծել՝ նոր հոլդինգում կլինի թե՛ առցանց հեռուստատեսություն, թե՛ լրատվական կայք, հիմնականում կաշխատեն ուղիղ եթերների ձևաչափով։
Զոհրաբյանն այժմ խմբագրության տարածքի փնտրտուքի մեջ է։ Նա «Հրապարակ»-ի հետ զրույցում չհերքեց այդ տեղեկությունները՝ նշելով, որ նման հետաքրքիր գաղափար կա, հիմա քննարկումների փուլում են, քննարկում են ձևը, ասելիքը, մատուցման եղանակը, որպեսզի այն չդառնա շարքային լրատվամիջոց։ Միայն դեռ պարզ չէ, թե որտեղից է ֆինանսավորվելու այս հոլդինգը, որը գոնե առաջին շրջանում դժվար թե կարողանա ինքնուրույնաբար իր ծախսերը ծածկել»:
Comments