Search
«Հիմա առավել քան պարզ է, թե ինչու է Նիկոլը կախվել նախկինների ատամնաշարից». Նաիրա Զոհրաբյան
- May 31, 2021
- 1 min read

ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Արան իմ ընկերն էր ու ես չէի հասկանում, թե ինչու նա համաձայնեց մաս դառնալ տեղի ունեցած ու տեղի ունենալիք դավաճանության։
Այսօր տարածած իր հայտարարության մեջ ԱԳ այլևս նախկին նախարար Արա Այվազյանն ասում է, որ չէր կարող համաձայնություն տալ գաղափարների և նախաձեռնությունների, որոնք մեր ազգային-պետական շահի դեմ են։ Ասված է պարզ ու բաց՝ թե ինչ է պատրաստվում անել Նիկոլը։
Ու հիմա առավել քան պարզ է, թե ինչու է Նիկոլը կախվել նախկինների ատամնաշարից և թե ինչու է Հ1-ը ռեպորտաժ սարքում Տիգրանաշենի ադրբեջանական լինելու մասին»։
Comments