Search
Հետմահու մեդալների արժանացած տղաների ծնողները վրդովվել են արարողության ժամանակ (տեսանյութ)
- Jul 28, 2021
- 1 min read

Այսօր Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կայացավ զինծառայողների հետմահու պարգևատրման արարողություն, որի ժամանակ զոհված տղաներից մեկի ծնողը, վերցնելով որդու մեդալը, նշեց՝ «դավաճան» հրամանատարներն իրենց երեխաներին մենակ են թողել։
«Գոռ Իշխանյանի գլխավորությամբ և ոչ մի հրամանատար երեխեքի հետ չի գնացել։ Դեռ պատասխան եք տալու ամեն ինչի համար»,- ասաց նա։
Մեկ այլ ծնող էլ, չկարողանալով զսպել հույզերը, բղավեց, որ բացարձակ հպարտ չէ, որ իր որդին զոհվել է հանուն ոչնչի։
«Լավ իմացեք՝ դուք պատասխան եք տալու ամեն ինչի համար՝ Գոռ Իշխանյանից բռնած, մյուսներով վերջացրած»,- ասաց զոհվածի մայրը։
Comments