top of page

Զովաբեր գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել

  • Nov 28, 2021
  • 1 min read


Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը նոյեմբերի 28-ին, ժամը 10:51-ի ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Զովաբեր գյուղի տներից մեկում:


Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ։


«Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 7-րդ փողոցի 3-րդ փակուղու տներից մեկի տանիքում (մոտ 60 քմ):


Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:20-ին, մարվել՝ 11:40-ին»,- ասվում է հաղորդագրության մեջ:


Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 60 քմ):

Commenti


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page