top of page

Զրոյական կետից բանակցություններ սկսած Փաշինյանի հերթական սուտը. նա խաբել է. մաս 107․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հոկտեմբերի 5-ին՝ ՀՀ Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հարցերին պատասխանելիս, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ սուտ է խոսել՝ հայտարարելով. «Այն պահին, երբ Հայաստանն ընդունել է «Մադրիդյան սկզբունքները»՝ որպես բանակցությունների հիմք, այդ պահից սկսած՝ ճանաչել է Ղարաբաղը Ադրբեջանի կազմում»:


Իրականությունը, սակայն, այն է, որ դեռեւս 2007-ին որպես բանակցությունների հիմք ընդունված «Մադրիդյան սկզբունքները» ճիշտ հակառակի մասին են վկայել: Ավելին՝ այն առաջին փաստաթուղթն է, որտեղ ամրագրվում է Արցախի ինքնորոշման իրավունքը, իսկ դա նշանակում էր Արցախի ինքնորոշում, բնականաբար՝ Ադրբեջանի կազմից դուրս:


Մեկ այլ հանգամանք եւս. կարեւոր է հիշել՝ Նիկոլ Փաշինյանը, գալով իշխանության, «Մադրիդյան սկզբունքներն» ու, ընդհարապես, ամեն ինչ դրեց մի կողմ եւ մեծախոսում էր՝ սկզբից ասելով, թե բանակցություններն իր՝ զրոյական կետից է սկսել, ապա հոխորտում էր՝ ինչ պետք է, դա էլ բանակցում ենք:



Նա հերթական անգամ մանիպուլացրել ու խաբել է ՀՀ հպարտ եւ արժանապատիվ քաղաքացիներին»:



Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page