top of page

ՌԴ-ի կողմից հետախուզման մեջ գտնվողը ձերբակալվել է «Զվարթնոց» օդնավակայանում

  • May 7, 2021
  • 1 min read

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 7-ին Կիև-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 55-ամյա Յուրի Պ.-ն, որը 2017 թ. փետրվարի 27-ից հետախուզվում էր Սանկտ Պետերբուրգի և Լենինգրադի մարզի իրավապահների կողմից՝ ՌԴ քրեական օրենսգրքի 228-րդ հոդվածի (Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի կամ դրանց պրեկուրսորների անօրինական ձեռք բերումը, պահպանումը, փոխադրումը, արտադրությունը, վերամշակումը) մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ ստորագրություն: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազություն:


Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page