top of page

Ադրբեջանի ԱԳՆ-ն «անադեկվատ» է որակել Երևանի արձագանքը․ «Mediaport»

  • Writer: 24Time.am
    24Time.am
  • May 14, 2021
  • 1 min read

Ադրբեջանի ԱԳՆ-ն «անադեկվատ» է որակել Երևանի արձագանքը «հայ-ադրբեջանական սահմանագծի համաձայնեցման» գործընթացի նկատմամբ։ Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է․ «Համաձայն 2020թ-ի նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարության՝ Հայաստանի հետ սահմանակից ադրբեջանական Քելբաջարի և Լաչինի շրջաններում ընթանում է սահմանապահ ուժերի տեղակայման գործընթաց։ Այն իրականացվում է պարբերաբար և սովորական ռեժիմով։ Հայաստանն ու Ադրբեջանը որոշում են ընդհանուր սահմանը՝ հիմնվելով իրենց տրամադրության տակ եղած քարտեզների վրա։ Հաշվի առնելով, որ անկախությունից ի վեր հասկանալի պատճառներով երկու երկրները չեն ունեցել լիարժեք պետական սահման, ուստի կողմերը կարող են տարբեր մոտեցումներ ունենալ տեխնիկական հարցերի նկատմամբ։ Հետևաբար զարմացնում է հայկական կողմի անադեկվատ արձագանքն այս գործընթացի նկատմամբ, ինչպես նաև արված պռովոկացիոն հայտարարությունները։ Անընդունելի ենք համարում այս հարցի շահարկումը Հայաստանի պաշտոնատար անձանց կողմից ներքաղաքական և նախընտրական նպատակներով»։



Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page