top of page

Ազգային հերոս Կոմանդոսը այսօր կդառնար 82 տարեկան

  • May 22, 2021
  • 1 min read


ՀՀ ազգային հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը՝ Կոմանդոսը, այսօր կդառնար 82 տարեկան:


Արկադի Տեր-Թադևոսյանը ծնվել է 1939 թվականի մայիսի 22-ին Թբիլիսիում։

Նա ավարտել է Բաքվի զինվորական ուսումնարանը, հետո՝ Լենինգրադի տրանսպորտի և թիկունքի ռազմական ակադեմիան։



Արկադի Տեր-Թադևոսյանը ունեցել է հարուստ ռազմական փորձ։ Նա Խորհրդային տարիներին ծառայել է Աֆղանստանում, Գերմանիայում, Չեխոսլովակիայում, Բելառուսում։


Արցախյան շարժման մեկնարկին նա մեծ գործունեություն է ծավալել։ 1988 թվականից սկսած միացել է շարժմանը և ակտիվ մասնակցել է կամավորականների զինվորական մարզման գործում։


1990 թվականին դարձել է «Սասունցի Դավիթ» կամավորական ջոկատի անդամ։


1991 թվականին նշանակվել է Հայաստանի պաշտպանության կոմիտեի արտազինվորական պատրաստության բաժնի պետ։



1991 թվականի հոկտեմբերի 30-ին Արցախի նորաստեղծ ինքնապաշտպանական ուժերը Տեր-Թադևոսյանի հրամանատարությամբ իրականացված ռազմագործողության շնորհիվ ազատագրեցին ռազմավարական մեծ կարևորություն ունեցող Հադրութի շրջանի Տող գյուղը։


1992 թվականի մայիսին ակտիվ մասնակցություն է ունեցել Շուշի քաղաքի ազատագրման ռազմագործողության նախապատրաստման աշխատանքներին։


Արկադի Տեր-Թադևոսյանը մահացել է այս տարի մարտի 31-ին։



Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page