Search
ԱԺ հանձնաժողովի նախագահի տեղակալ է ընտրվել ընդդիմության ներկայացուցիչը
- Aug 30, 2021
- 1 min read

«Հայաստան» խմբակցությունն ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրել է Թադևոս Ավետիսյանի թեկնածությունը։
Այս մասին հանձնաժողովի նիստում հայտարարեց հանձնաժողով նախագահ, ՔՊ պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը։
Նրա թեկնածությունը հանձնաժողովի անդամներին ներկայացրեց «Հայաստան» խմբակցությունից մեկ այլ պատգամավոր Ելենա Կիրակոսյանը։
Թեկնածուն հանձնաժողովի անդամներին եւ նախագահին ներկայացրեց հետագա աշխատանքի հետ կապված իր տեսլականը։ Կարճատեւ քննարկումից հետո հանձնաժողովը հավանություն տվեց Ավետիսյանի թեկնածությանը։
Comments