Search
ԱՄՆ-ը պատժամիջոցներ կսահմանի Բելառուսի դեմ
- May 29, 2021
- 1 min read

ՌԻԱ նովոստի-ն հաղորդում է, որ Միացյալ Նահանգները, Եվրամիության և այլ գործընկերների հետ, Բելառուսի իշխանությունների առանցքային ներկայացուցիչների դեմ պատժամիջոցներ են սահմանում։
Այդ մասին հայտարարել է Պսակին։
Նախկինում Մինսկի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին հայտարարել էր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը:
Պատժամիջոցների սահմանումը, ինչպես բացատրում են ԱՄՆ նախագահի աշխատակազմում, պայմանավորված է նրանով, որ տեղի են ունեցել մարդու իրավունքների խախտումներ, 2020-ին կեղծվել են ընտրություններ և վերջերս տեղի ունեցած Ryanair ինքնաթիռի հետ կապված իրադարձություններով։
Comments