Այլ տարբերակ կա, և ապագա կա․ Ալեն Սիմոնյանը՝ լրագրողների իրավունքները սահմանափակելու մասին

«Առաջարկում եմ այդ «սահմանափակում» բառը հանենք շրջանառությունից»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Ալեն Սիմոնյանը՝ ադնրադառնալով լրագրողներիիրավունքների սահմանափակմանը ԱԺ-ում։
«Այնպես ենք անելու, որ լրագրողը չքայլի պատգամավորի հետևից, ստեղծվելու է համակարգ, որ պաշտոնյաներին բերենք ձեր մոտ, որպեսզի համակարգված լինի լրագրողների աշխատանքը,- ասաց Սիմոնյանը։
Սիմոնյանհը խնդրեց, որ նախագիծը սահմանափակում չանվանեն և հավելեց, որ լրագրողներն առանց բեյջերի չեն կարող քայլել ԱԺ-ում։
Comments