top of page

Անհրաժեշտության դեպքում գործողություններ կձեռնարկվեն ՀԱՊԿ դրույթների և կանոնակարգի համաձայն. «Թերթ»

  • May 13, 2021
  • 1 min read

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի պաշտպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի և ԱԳ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արա Այվազյանի հետ՝ քննարկելով հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը:


Ինչպես փոխանցում է ՀԱՊԿ մամուլի ծառայությունը, կազմակերպությունում ուշադիր հետևում են Հայաստանի Սյունիքի մարզի սահմանամերձ շրջաններում տեղի ունեցող իրադարձությունների զարգացմանը:


«Իրավիճակի զարգացմանը զուգահեռ անհրաժեշտության դեպքում գործողություններ կձեռնարկվեն Հավաքական անվտանգության մասին պայմանագրի դրույթների և ՀԱՊԿ կանոնակարգի համաձայն»,- ասվում է հաղորդագրության մեջ:


Հիշեցնենք, որ ՀԱՊԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական և լիազոր ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովը մանրամասն ներկայացրել է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի տարածքում ադրբեջանական կողմի հրահրած սադրիչ գործողությունները և դրանց հետևանքով ստեղծված իրադրությունը:

Comentarios


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page