Անցած գիշեր ադրբեջանցիները Վարդենիսի Վերին Շորժայի հատվածում կրկին առաջ են եկել․ «Հրապարակ»
- May 14, 2021
- 1 min read

Անցած գիշերվա ընթացքում ադրբեջանցիները Վարդենիսի Վերին Շորժա գյուղի հատվածում կրկին առաջ են եկել։ Այս մասին «Հրապարակի» հետ զրույցում ասաց Վերին Շորժայի գյուղապետ Արտյոմ Երանոսյանը․
- Պարոն Երանոսյան, ի՞նչ իրավիճակ է հիմա, ադրբեջանցիները կրկին առա՞ջ են եկել։
- Շատ քիչ, մոտ 20-30 մետր։
- Այդ հատվածը պահպանվո՞ղ է, իրենց տեղաշարժը հսկող կա՞։
- Բա ոնց։
- Կրակոցներ եղե՞լ են ։
- Ոչ մի հատ, ոչ մի փամփուշտ։
- Ընդհանուր առմամբ վերջին 2 օրերին ինչքա՞ն են առաջ եկել։
- Միանգամից իջել են, մի հատ հետ ենք տվել, դրանից հետո էլի իջել են, նույն դիրքում նստած են։
- Բանակցություններո՞վ եք հետ տվել, թե՞ ուժով։
- Առաջին օրը՝ բանակցություններով։
- Մեր կողմից ո՞վ է բանակցում։
- Զինվորականների հետ՝ ես, առաջին օրը։
- Մարզպետը եկե՞լ է այդտեղ, բանակցություններին մասնակցե՞լ է։
- Ես նման հարցերը չեմ իմանում, ես ի՞նչ իմանամ եկե՞լ է, թե՞ ոչ։
- Տվյալ պահին, երբ Դուք զինվորականների հետ այնտեղ եք եղել, մարզպետը Ձեզ հե՞տ է եղել։
- Ես չեմ կարող ասել, ամեն րոպե ես զինվորականների հետ չեմ։
- Համայնքում ի՞նչ իրավիճակ է, մարդիկ հո վախեցա՞ծ չեն։
- Նորմալ վիճակ է։
- Ասում եք՝ 20-30 մետր են առաջ եկել։
- Հա, իրենք էլ տեղ չունեն իջնելու։
- Ի՞նչ տարածքում են առաջ եկել, բլրի վրա՞ են։
- Բլուր է։
- Աշխարհազո՞ր է հսկում, թե՞ 2-րդ բանակային կորպուսը։
- 2-րդ բանակային կորպուսը։
留言