top of page

Աշխատանքից հեռացնում են «Հայաստան» դաշինքի աջակիցներին․ Արմեն Գևորգյան

  • Writer: 24Time.am
    24Time.am
  • Jun 12, 2021
  • 1 min read


«Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբի ղեկավար Արմեն Գևորգյանը տելեգրամյան էջում գրել է․


«Վերջին օրերին չափազանց շատ են փաստերն այն մասին, որ իշխանությունները, հատկապես մարզերում, անթաքույց աշխատանքից հեռացնում են մեր դաշինքի աջակիցներին։ Սկսեցին հիմնավորվել իմ այն մտավախությունները, որ առանց այդ էլ երկրին այսքան վնաս հասցրած այս իշխանությունն անցել է սեփական ժողովրդի նկատմամբ բռնաճնշումների՝ օգտագործելով իշխանական լծակները։ Դրանք կիրառվում են սովորական քաղաքացիների դեմ, որոնք համարձակվել են սեփական քաղաքացիական դիրքորոշումն ունենալ։ Ես այդ բոլոր մարդկանցից ներողություն եմ խնդրում, որովհետև դրանում, ինչ տեղի է ունենում այսօր, կա նաև իմ մեղքի բաժինը։ Վստահեցնում եմ ձեզ, շուտով դուք նորից ծառայելու եք մեր երկրին:

Նախկինում մենք շատ սխալներ ենք թույլ տվել։ Երկրում ձևավորվել են մենաշնորհներ, միաժամանակ պետությունն ինքը կորցրել է սեփական քաղաքացիների հետ հարաբերությունների բացառիկ մենաշնորհը։ Մենք աշխատել ենք, սակայն սխալների վրա «տնային աշխատանք» չենք կատարել, այդ պատճառով բազմաթիվ անարժան մարդիկ հայտնվել և մնացել են քաղաքականության մեջ։ Այնտեղ, որտեղ նրանք առհասարակ չպետք է լինեին»։



Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page