top of page

Ապիկար և անկարող ղեկավարությունը մեր պետականությունը հասցրել է անդունդի եզրին․ Արշավիր Ղարամյան

  • May 27, 2021
  • 1 min read


Հայ մարդու համար Հայաստանի Հանրապետությունում գտնվելը օրեցօր ավելի վտանգավոր է դառնում: Ապիկար և անկարող (գուցե դիտավորյալ այդ դերը գերազանցապես կատարող) ռազմաքաղաքական ղեկավարությունը մեր պետականությունը հասցրել է անդունդի եզրին և սրանց հետ ևս մեկ քայլը կործանարար է լինելու մեզ համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանը։


«Ինչպե՞ս կարելի էր պետությունը և բանակը հասցնել այս վիճակին, որ թշնամին կարողանա անպատիժ մտնի մեր տարածք, առևանգի մեր զինվորներին և հետագայում շանտաժի միջոցով առևտրի առարկա դարձնի մեր եղբայրների կյանքն ու առողջությունը:


Անհրաժեշտ է փաստել, որ այս թուլամորթ իշխանության բացարձակ դիլետանտության արդյունքում Ադրբեջանում գտնվող մեր հայրենակիցները ռազմագերու կարգավիճակ ունեցող անձանցից վեր են ածվել պատանդի, քանի որ նրանց ազատ արձակելու փոխարեն մարդկային տրամաբանության մեջ չտեղավորվող պայմաններ են առաջ քաշվում»,- նշել է նա։




Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page