Search
Արթուր Վանեցյանը խոսել է Շուշին ու Հադրութը վերադարձնելու մասին
- May 9, 2021
- 1 min read

«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը Հաղթանակի զբոսայգում շնորհավորել է հայ ժողովրդին հաղթանակների կապակցությամբ ու պատասխանելով լրագրողների հարցերին, որը վերաբերվել է Շուշին ու Հադրութը վերադարձնելուն:
«Ես համոզված եմ թե՛ Շուշին, թե՛ Հադրութը վերադարձնելու հնարավորություններ կան, համոզված եմ, որ այդ հնարավորությունները ճիշտ աշխատանքի մեջ են, քաղաքական ճանապարհով այդ հարցի լուծման մեջ են, բանակցությունների ճանապարհով այս հարցի լուծումը հնարավոր է, բայց այս իշխանությունները ի վիճակի չեն տանել այդ բանակցությունները: Նրանք պետք է հեռանան, իշխանության գան ազգային ուժեր, ունակ ուժեր, արհեստավարճ ուժեր, որոնք կկարողանան առաջ մղել Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության ազգային և պետական շահերը»,-նշել է Վանեցյանը:
Comentarios