Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Մոնղոլիայի նորանշանակ դեսպանը
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Մոնղոլիայի նորանշանակ դեսպան Դուլամսուրեն Դավաան (նստավայրը՝ Մոսկվա): Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հանրապետության նախագահը շնորհավորել է նորանշանակ դեսպանին և հաջողություններ մաղթել հետագա աշխատանքում:
Նախագահ Սարգսյանն ու դեսպանն անդրադարձել են հայ-մոնղոլական հարաբերությունների զարգացման հեռանկարներին: Հաշվի առնելով, որ երկու երկրները համագործակցության լավ ավանդույթներ են ունեցել մասնավորապես կրթության, գիտության ոլորտներում, երկուստեք կարևորվել է փոխգործակցության խորացումն այդ, ինչպես նաև՝ առավել հեռանկարային տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում:
Դեսպան Դուլամսուրեն Դավաան նշել է, որ Մոնղոլիան հետաքրքրված է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմամբ և ընդգծել, որ պատրաստ է իր գործունեությամբ նպաստել երկու երկրների միջև կապերի խորացմանը:
Kommentare