Search
Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը հանդիպել է Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ
- Jun 5, 2021
- 1 min read

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը հունիսի 5-ին Ստեփանակերտում հանդիպել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի հետ։
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության ԱԳՆ-ից, հանդիպման ընթացքում արծարծվել են եկեղեցի-հասարակություն և հայրենիք-Սփյուռք կապերին, Արցախի ապագային, տարածաշրջանային գործընթացներին և հնարավոր զարգացումներին առնչվող հարցեր։ Երկուստեք ընդգծվել է Արցախի կարևորագույն դերակատարությունը համայն հայության կյանքում։ Արտգործնախարարը երախտագիտություն է հայտնել Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ Արցախին մշտապես սատարելու և Արցախը որպես համահայկական արժեք ներկայացնելուն ուղղված նվիրական ջանքերի համար։
Comments