top of page

Գեղարքունիքում ավտոմեքենան մխրճվել է ոչխարի հոտի մեջ. կենդանիներից 30-ը սատկել են

  • Jun 5, 2021
  • 1 min read

Գեղարքունիքի մարզում այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել։ «Mercedes» մակնիշի ավտոմեքենան Սևան-Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի Ծովակ գյուղի սկզբնամասում մխրճվել է ոչխարի հոտի մեջ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Ըստ կայքի` դեպքը տեղի է ունեցել ժամը 18։40-ի սահմանում։

Վթարի հետևանքով ոչխարներից ու գառներից մոտ 30-ը սատկել են, մի քանիսն էլ վնասվածքներ են ստացել։ Ոստիկանությունը պարզում է վարորդի, ոչխարների տիրոջ կամ տերերի ինքնությունը։


Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page