Գյումրու գոյություն չունեցող շենքերի` գոյություն չունեցող բնակիչները քվեարկել են. «Դեժավյու»
- 24Time.am
- Jun 24, 2021
- 1 min read

Հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններն աննախադեպ էին ընտրախախտումների, ընտրակեղծիքների ծավալով: ՔՊ կուսակցության տրամադրության տակ հայտնված ընտրկեղծարարները, արհեստավարժորեն են աշխատել նաև Գյումրիում, որտեղից նույնպես, անհավատալի ձայներ են ապահովել:
Պարզվում է Գյումրու Շիրակացի 17, 14, 18, 13 համարներով շենքեր գոյություն ունեն, որտեղ բնակիչներ էլ կան, մի բան էլ մասնակցում են ընտրություններին: Իրականում փլված, գոյություն չունեցող շենքերի հասցեներով ընտրակեղծիք արարող ստեղծագործող քպականների երևակայությանը հասնող չկա:
Մեր տեղկություններով, Գյումրուց ընտրված քպ-ական պատգամավորներն են հուշել իրենց ընտրակեղծարար կոլեգաներին օգտվել Գյումրու փլված շենքերի հանգամանքից: Դեժավյուն, այլ տեղեկությունների ևս տիրապետում է, որոնք առաջիկայում կներկայացնենք:
Kommentare