top of page

Դատարանը գնացել է որոշում կայացնելու Սերժ Սարգսյանի գործով. «Հրապարակ»


Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում` դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եւ «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի գործով դատական նիստին գործով ամբաստանյալների պաշտպանները ներկայացրին մի քանի միջնորդություններ։ 


Նշենք, որ Սերժ Սարգսյանի պաշտպանները դատարանին երկու միջնորդություն են ներկայացրել. միջնորդություններից մեկը վերաբերում էր նրա խափանման միջոցի վերացմանը, մյուսը՝ գործով բոլոր նյութերն իրենց տրամադրելուն։ 


Բարսեղ Բեգլարյանի պաշտպանն էլ միջնորդել է իր պաշտպանյալի նկատմամբ ընտրված  խափանման միջոցը վերացնել։


Նշենք, որ Սերժ Սարգսյանի եւ Բարսեղ Բեգլարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։


Դատարանը միջնորդությունների վերաբերյալ որոշումը հրապարակելու է վաղը՝ 14։00-ին։


Հիշեցնենք, որ 2020թ-ի դեկտեմբերի 4-ին ՀՔԾ-ն հայտարարեց, որ իրենց վարույթում քննվող դիզվառելիքի վերաբերյալ քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել վատնման եղանակով առանձնապես խոշոր չափի՝ մոտ կես միլիարդ ՀՀ դրամի հափշտակություն կազմակերպելու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը



Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page