top of page

Եթե թշնամին այնուամենայնիվ չնահանջի, ծանր կլինի իր համար․ Նաիրի Հոխիկյան


Ժամեր առաջ լրատվամիջոցներում շրջանառվում էին լուրեր, որ ռուսական զորքը շտապ մեկնել է Սյունիք, որը ոչ մի կերպ չհերքվեց ոչ մի պաշտոնական հայտարարությամբ։


Մեդիա փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է այս լուրին․

-Փաստացի արդեն ոչ մի կառույց չի հերքում, որ ռուսական զորքը շտապ մեկնել է Սյունիք,- գրել է Հոխիկյանը, ապա ավելացրել, որ Ռուստամ Մուրադովն անձամբ է վարում վերջին բանակցությունները ադրբեջանական կողմի հետ, ինչի արդյունքում էլ կախված կլինի գիշերվա գործողությունները։


- Քանի որ ամեն մի տեղեկություն էմոցիոնալ է ընդունվում հատկապես զինվոր ունեցողների կողմից, ասեմ, որ մերոնք թշնամու շրջափակման մեջ չեն, պետք չէ ավելորդ խուճապի մեջ ընկնել, դա միայն վնասելու է ձեր որդիների ծառայությանը։

Զերծ մնալով գաղտնիքի բացահայտումից' ասեմ միայն այն, ինչը չեն թաքցնում պաշտոնական աղբյուրները։ Եթե թշնամին այնուամենայնիվ չնահանջի, ծանր կլինի իր համար,- գրել է փորձագետը։


Komentarze


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page