Search
Ես սարսափում եմ սրանց խոստացած «ապագա կա ապագա»-ից․ Արսեն Բաբայան
- May 17, 2021
- 1 min read

«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձ է կատարել Սյունիքում ծավալվող իրադարձություններին․
«Ըստ շրջանառվող լուրերի բանակցությունները որոշակի հաջողություններ են գրանցել: Ես իսկապես շատ ուրախ եմ, որ թուրքերը գոնե 2 կիլոմետր հետ են քաշվելու»:
Բայց ես չափազանց տխուր եմ, որ այս հաջողությունից շատ ուրախ եմ...
Նախկինում ես շատ ուրախ էի, որ ընդամենը 800 հեկտար (իրականում 400) Արցախում կորցնելով կարողացանք հաղթել պատերազմը: Ներկայում ես շատ ուրախ եմ, որ ՀՀ տարածքից 2 կիլոմետրը կարողացանք հետ բերել:
Ես սարսափում եմ սրանց խոստացած «ԱՊԱԳԱ ԿԱ ԱՊԱԳԱ»-ից»:
Comments