Search
Թշնամին կրակել է Շոշի ուղղությամբ, բայց արցախցիները համառ են. Նաիրի Հոխիկյան
- May 20, 2021
- 1 min read

Վերլուծաբան Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է, որ Արցախի Կարմիր շուկայի ճանապարհի և մյուս տարածքների հսկողությունը Ադրբեջանին հանձնված լինելու մասին շրջանառվող խոսակցությունները կեղծ են։
Նա նշում է, որ անգամ Կարմիր շուկայի և Թաղավարդի բնակիչները կարողացել են արժանապատիվ կեցվածք դրսևորել ու փակել ճանապարհը՝ ադրբեջանցիներին արգելելով անցնել։
Արդյունքում՝ ադրբեջանցիները խոստացել են խելոք մնալ, խաղաղապահներն էլ իրենց հերթին խոստացել են ապահովել այդ խոստման կատարումը։
Նաիրի Հոխիկյանը նշում է, որ թշնամին հետո կրակել է Շոշի ուղղությամբ, բայց արցախցիները համառ են, չկա խուճապ։
Comments