Search
Թուրքական բանակը հաջորդ սերնդի Anka անօդաչուներ է ստացել
- Jun 7, 2021
- 1 min read

Թուրքական բանակը կհամալրվի նոր սերնդի Anka անօդաչու թռչող սարքերով: Ըստ Yeni Akit թերթի՝ Anka արտադրող Turkish Aerospace Industries (TAI)-ը թուրքական նոր տեսակի չորս Anka-S անօդաչու է տրամադրել:
Անօդաչուներից երկուսը փոխանցվել են ռազմածովային ուժերին, մյուս երկուսը՝ ռազմաօդային ուժերին:
Anka-S-ը մինչև 250 կգ բեռ կարող է կրել և օդում մնալ 24 ժամ, մինչդեռ Anka-S-ի նոր տարբերակը կարող է կրել լրացուցիչ 100 կիլոգրամ և օդում մնալ մինչև 30 ժամ:
Comments