top of page

Թուրքիայում մեկնարկում է Ադրբեջանի ԶՈւ մասնակցությամբ զորավարժություն

  • May 21, 2021
  • 1 min read

Razminfo-ն հայտնում է, որ մայիսի 24-ից հունիսի 4-ը Թուրքիայի Քոնյա քաղաքի ավիաբազայում անցկացվելու է «Anatolian Phoenix-2021» որոնողափրկարարական զորավարժությունը, որին ներգրավված են լինելու նաև Ադրբեջանի ռազմաօդային և ռազմածովային ուժերի զինվորականները։


Այս մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։

Ուշագրավ է, որ մայիսի 20-ին, հայտնի դարձավ, որ Թուրքիայի հյուսիսային Գիրեսուն ծովափնյա նահանգում տեխնիկական խնդիրների պատճառով հարկադիր վայրեջք է կատարել ադրբեջանական Մի-17 ուղղաթիռ։ Թուրք նահանգապետի խոսքով՝ ուղղաթիռի 6-հոգանոց անձնակազմը չի վնասվել, տարածքում թռիչք իրականացնող ուղղաթիռները երկուսն էին, դրանք ուղևորվում էին Մերզիֆոնի ավիաբազա։ Ուղղաթիռները, ամենայն հավանականությամբ, պետք է մասնակցեն հենց «Anatolian Phoenix-2021» զորավարժությանը։


Նշենք, որ «Anatolian Phoenix» զորավարժությունն անցկացվել է 2015, 2016, 2018 և 2019 թվականներին։ 2019-ին զորավարժությանը մասնակցել էր Ադրբեջանի օդուժի 2-ական միավոր Մի-35 և Մի-17 ուղղաթիռ։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page