top of page

Թուրքիան սիրիական տարածքում պայքարում է Մեծ Քրդստանի դեմ․ վերլուծական

  • Jun 1, 2021
  • 1 min read



Թուրքական մաֆիայի ղեկավար Սեդաթ Փեքերը հերթական բացահայտումն է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ապօրինությունների վերաբերյալ։ Այս անգամ էլ Փեքերը պնդում է, որ Թուրքիան 2015 թվականին զենք է ուղարկել Սիրիա «Ալ-Նուսրա» խմբավորմանը Էրդողանի նախկին խորհրդականի կողմից ստեղծված զինված SADAT խմբավորման միջոցով, որը հաճախ անվանում են Էրդողանի բանակ։


Թուրքիան զգալի դերակատարություն է ունեցել Սիրիայի քաղաքացիական պատերազմում՝աջակցելով հակաասադական ճամբարի ուժերին: Էրդողանի օրոք Թուրքիան Մերձավոր Արևելքում կյանքի է կոչում նեոօսմանական քաղաքականությունն՝ ընդլայնելով իր սահմանները հարևան արաբական երկրների հաշվին: Թուրքիան Սիրիայում աջակցում է թուրքմեններին և նրանց պաշտպանելու պատրվակն օգտագործում է Սիրիայում իր դիրքերն ամրապնդելու համար:


Սիրիայում քաղաքացիական պատերազմի ընթացքում ուժեղացել են քրդերի անջատողական տրամադրությունները՝ Սիրիայի հյուսիսային շրջաններում, որոնք սահմանակից են Թուրքիայի քրդաբնակ շրջաններին: Անկարան զգուշանում է Մեծ Քրդստանի ստեղծումից, որն իր մեջ կարող է ներառել այդ թվում Սիրիայի, Թուրքիայի, Իրաքի, Իրանի քրդերին:


Թուրքիան ռազմական գործողություններ է իրականացրել Սիրիայի հյուսիսում օկուպացրել է զգալի շրջաններ, որպեսզի կանխի Քրդստանի ստեղծումը: Թուրքական տարբեր proxy խմբավորումներ թուրքմենական, սունիական և այլն, որոնք ուղղորդվում են թուրքական հետախուզության(MIT) կողմից շարունակում են գործել և ապակայունացնել Սիրիան:


Սիրիական Իդլիբն ու մյուս շրջանները դարձել են թուրքական ազդեցության գոտիներ՝Թուրքիան տնտեսական, ռազմական, լոգիստիկ և այլ կապեր է պահպանում տեղի խմբավորումների հետ: Էրդողանը՝ Թուրքիայի հարավային սահմանների երկայնքով՝հարևանների տարածքների հաշվին ստեղծում է բուֆերային գոտի՝քրդական գործոնը չեզոքացնելու համար:


Վերլուծությունը՝ Արտյոմ Բալասանովի

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page