Ի՞նչ է կատարվում Սյունիքում. Սուրեն Սարգսյան
- May 16, 2021
- 2 min read

Ամերիկյան հետազոտությունների կենտրոնի տնօրեն Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Ինչ է կատարվում Սյունիքում:
Միշտ եղել եմ այն կարծիքին, որ պատերազմը չի ավարտվել, քանի որ պատերազմող և շահագրգիռ կողմերից և ոչ մեկը դրա արդյունքներով բավարարված չէ:
Հիմա հերթով.
Հիշու՞մ եք իսկանդերի պատմությունը: Էն, որ Բաքուն մեղադրում էր ռուսներին, որ նրանք պատերազմի ժամամակ Իսկանդեր էին կիրառել Ադրբեջանի դեմ: Ո՞րն էր այդ մեղադրանքի իմաստը:
Պարզ է չէ՞, որ դա թուրքերն են՝ Ադրբեջանը չէ»:
Սուրեն Սարգսյանը ներկայացնում է մի շարք հիմնավորումներ, թե ինչու է Թուրքիան հետաքրքրված Սյունիքում տեղի ունեցող իրադարձություններում․
1. Թուրքիան մեծ ցանկություն ունի ռազմական ներկայություն ունենալու Ադրբեջանի տարածքում: 2. Ադրբեջանի տարածքում թուրքական (ՆԱՏՕ) ռազմաբազան սպառնալիք է առաջին հերթին ՌԴ համար: 3. Արցախի տարածքում (Ադրբեջանը դա իրենն է համարում) ռուսական ռազմաբազան խնդիր է Ադրբեջանի և Թուրքիայի համար: 4. Իսկանդերը ռուսների «գրպանը գցելով» թուրքիան երկու հարց է լուծում: Ասում է դու կողմնակալ ես, ուստի խաղաղապահ առաքելությունդ կողմնակալ է: Ուրեմն, կամ դուրս արի, կամ էլ մենք էլ բերենք ռազմաբազա դնենք Ադրբեջանի տարածքում, քանի որ՝ այո, մենք էլ մյուս կողմի օգտին ենք կողմնակալ:
Ըստ հետազոտող Սուրեն Սարգսյանի՝ սա պրովոկացիա է ոչ միայն Հայաստանի, այլև ռուսների դեմ: Ու դա էլ Ադրբեջանը չէ՝ Թուրքիան է:
Նա ներկայացնում է, թե ինչու է ագրեսիան ուղղված Ռուսաստանին՝ 1. Հիմա ռուսներին (ՀԱՊԿ) փաստի առաջ են կանգնեցրել (նաև մեր ձեռքով): Կամ պետք է հատուկ օպերացիա իրականացնի ու ուղիղ բախվի Ադրբեջանցիների հետ, կամ փորձի ինչ որ հարցում Թուրքիայի համար գնա զիջման: 2. Թուրքիայի (արևմուտք) ցանկությունը մեկն է: Կամ Ռուսաստանը պետք է ռազմական ներկայությունը դադարեցնի տարածաշրջանում և Հարավային Կովկասում ազդեցության համար լինի միայն տնտեսական մրցակցություն (տես Վրաստանի օրինակը), կամ Թուրքիան էլ պետք է ռազմական ներկայություն ունենա՝ այսինքն ՆԱՏՕ-ն ՌԴ սահմանակից երկրում: 3. Կա նաև մեկ այլ սցենար: Ռուսաստանը չի ներքաշվում, Բաքուն Սյունիքում շարունակում է առաջխաղացումը: Եթե մենք ադեկվատ ղեկավարություն և զինված ուժեր ունենաինք, երրորդ սցենարը մեր վրա կվերցնեինք ու կկասեցնեինք դրա ընթացքը:
留言