top of page

Ինչի՞ շուրջ է ընթանում բանակցությունները․ Տիգրան Աբրահամյան

  • May 15, 2021
  • 1 min read

Ռազմական փորձագետ Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․


«Երբ իշխանությունը խոսում է բանակցությունների միջոցով Ադրբեջանին Հայաստանի Հանրապետության պետական սահմանից դուրս հանելու, նրանց՝ ելման դիրքերի վերադարձի մասին, մի շատ կարևոր խնդրի մասին չի խոսում:

Ո՞րն է լինելու դրա գինը»:


Հիշեցնենք, որ գեներալ Մուրադովի կոորդինացմամբ ընթանում էին բանակցություններ, սակայն մասնավորեցում տեղի չի ունեցել, թե ինչի մասին։ Տիգրան Աբրահամյանը ընդգծում է, որ հայտնի չէ, թե ինչ է պահանջում ադրբեջանական կողմը։


Ռազմական փորձագետը նշում է, որ եթե բանակցությունների արդյունքում Ադրբեջանը պետք է հետ քաշվի, սակայն զիջում ստանա Սյունիքի այլ հատվածում՝ «միջանցքի», հավելյալ արտոնությունների կամ մեկ այլ ձևով, ապա այս պահին միայն հարաբերական հանգուցալուծման մասին կարելի է խոսել:


«Հետպատերազմյան փուլում Հայաստանը միայն զիջել է, զիջել է հնարավոր բոլոր ուղղություններում, դիրքերում, սակայն Ադրբեջանը նպատակ ունի ստանալ առավելագույնը, դա է պատճառը, որ նա բավարարված չէ ձեռքբերվածով և գնում է այնքան, որքան դա նրան թույլ տրվի:


Այս խնդիրը արագ կարգավորում է պահանջում, եթե Ադրբեջանը հասցնի դիրքավորվել, իր զորքերի համար ապահովել անհրաժեշտ ենթակառուցվածքներ, ապա խաղաղ ճանապարհով այս խնդիրը չի կարգավորվի կամ կկարգավորվի Հայաստանի կողմից շատ ավելի մեծ գին վճարելու ձևով»:


Comentarios


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page