top of page

Իշխանությունը զբաղված է ամեն ինչով, բացի իր բուն պարտականություններից․ Տիգրան Աբրահամյան

  • Jun 6, 2021
  • 1 min read

«Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան թջում գրում է․


«Առաջնագծի Սոթք-Խոզնավար հատվածում անվտանգության միջոցառումներ իրականացնելու, հարակից բնակավայրերի և նրանց բնակիչների նվազագույն պաշտպանությունն իրականացնելու փոխարեն իշխանությունը զբաղված է ամեն ինչով, բացի իր բուն պարտականություններից։


Իսկ թշնամին սահմանագծին շարունակում է ամրանալ, ապահովել առաջնագծի ենթակառուցվածքը, իսկ Հայաստանի իշխանության միակ հավաստիացումն այն է, որ այդ ամենը Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված հատվածներում է՝ Քարվաճառի և Քաշաթաղի կողմից։


Այսօր Բերձորի հատվածում ադրբեջանական շարասյուններն աչքներիս առաջ բարձրանում էին Քաշաթաղի հյուսիսային հատվածներ, ենթադրելի է Սյունիքի հատվածի հետ հարակից ուղղությամբ։ Հիմնականում կենցաղի ապահովման միջոցներ էին։


Հասկանալի է, որ Ադրբեջանը սեզոնային առանձնահատկություններն օգտագործելով ամրանալու է Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի հարակից հատվածներում, ինչը ծայրահեղ դժվարացնելու է Ադրբեջանի հետ հնարավոր բանակցությունները և նրանց զորքերի՝ ելման կետեր վերադարձը» ։


Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page