Իսրայելը Գազայի հատվածի պարագծով բացել Է ճանապարհները
- May 21, 2021
- 1 min read

Իսրայելի իշխանությունները կարգադրել են վերացնել Գազայի հատվածի պարագծով ավտոճանապարհների երթեւեկության սահմանափակումները ՀԱՄԱՍ-ի հետ հրադարի շուրջը համաձայնության առնչությամբ: Մայիսի 21-ին այդ մասին հայտնել Է Kan հեռուստառադիոկորպորացիան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Kan-ի տվյալներով՝ առավոտվանից Գազայի հատվածի հետ սահմանի պարագծով գտնվող բնակավայրերի միջեւ ավտոմայրուղիներն սկսել են բացվել երկու կողմերի երթեւեկության համար: Ոստիկանությունն արգելել Էր այդ մայուղիներով երթեւեկությունն այն պատճառով, որ Գազայից արմատականները կարող Էին գնդակոծել ընթացող ավտոմեքենաները կառավարվող հակատանկային արկերով: Ինչպես հայտնել Է The Jerusalem Post թերթը, իսրայելական բանակի պաշտոնական ներկայացուցիչ Խիդայ Զիլբերմանը նշել Է, որ գիշերվա ժամը երկուսից, երբ ուժի մեջ Է մտել հրադադարի ռեժիմը, Իսրայելի վրա ոչ մի հրթիռ չի արձակվել: Բանակը, նրա խոսքով, մոտ ժամանակներս կկատարի իրավիճակի վերլուծություն եւ կորոշի, թե անհրաժեշտ Է արդյոք երկրում վերացնել մնացած սահմանափակումները, որոնք մտցվել են հրթիռակոծումների պատճառով:
Գեներալը նաեւ նշել Է, բանակային ստորաբաժանումների մեծ մասը, որոնք տեղաբաշխվել Էին Գազայի հետ սահման մոտ, առայժմ դեռ գտնվում են այնտեղ: Մայիսի 21-ին 02:00-ին ուժի մեջ Է մտել հրադադարի ռեժիմն Իսայելի եւ Գազայի հատվածի պաղեստինյան խմբավորումների միջեւ: Զինադադարի հաջողվվել Է հասնել Եգիպտսի ակտիվ միջնորդությամբ՝ 11 օրվա փոխհրթիռահարվածներից հետո: Մայիսի 20-ի երեկոյան Իսրայելի անվտանգության կաբինետը հատուկ նիստում հավանություն Է տվել միակողմանի հրադադարին: ՀԱՄԱՍ շարժումը Կահիրեի միջնորդությամբ համաձայնվել Է զինադադարին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Comments