top of page

Իսրայելում հայերի շրջանում զոհեր չկան․ «Sputnik Armenia»

  • May 12, 2021
  • 1 min read

Իսրայելն ապրում է սովորական ռեժիմով՝ չնայած Գազայի հատվածի հետ սահմանին տիրող լարված իրավիճակին։


Իսրայելի Լոդ քաղաքում հրթիռակոծության հետևանքով տուժածների և զոհերի թվում հայեր չկան: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի ներկայացուցիչ Տիրան Հակոբյանը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հրթիռային հարձակման հետևանքով Լոդում մարդիկ են մահացել, զոհերի թվում նաև երեխա կա:

Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ երկրում կյանքն ընթանում է սովորական ռեժիմով, մարդիկ նաև աշխատանքի են գնում, այդ պատճառով ռազմական կամ արտակարգ դրություն չի մտցվել: Ըստ Հակոբյանի` Իսրայելում կարծում են, որ հատկապես լարված կլինի այսօր երեկոյան, քանի որ մայիսի 12-ը ռամադանի վերջին օրն է (մահմեդականների համար պարտադիր պահքի ամիս):

ՀՀ ԱԳՆ-ից Sputnik Armenia-ին այտնեցին, որ մշտական կապի մեջ են Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի, ինչպես նաև հայկական համայնքային կառույցների հետ: «Այս պահի դրությամբ հայերի շրջանում տուժածներ չկան, համայնքային կյանքն ընթանում է բնականոն հունով»,– հաստատեցին գերատեսչությունից:

Ավելի վաղ ՀԱՄԱՍ շարժման «Ալ Քասամ» բրիգադի մարտական թևը հարյուրավոր հրթիռներ էր արձակել Իսրայելի ուղղությամբ: Շարժման ներկայացուցիչներն ընդգծել էին, որ գնդակոծությունների ակտիվացումը կապված է Պաղեստինի բնակելի շենքերին ուղղված հարվածների հետ:





Comentarios


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page