ԼՀԿ-ն ևս միացել է ԲՀԿ-ի նախաձեռնությանը․ «Հրապարակ»
- May 14, 2021
- 1 min read

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք. «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն այսօր նախաձեռնում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ՝ հրատապ քննարկելու Հայաստանի Հանրապետության Սյունիքի և մյուս մարզերի սահմանամերձ տարածքներում տիրող իրավիճակը:
«Դա շատ կարևոր է, հապաղել չի կարելի: Մենք կորցնում ենք մեր հայրենիքը: Հիշու՞մ եք, մի քանի ամիս առաջ մենք զգուշացրել էինք, որ ձյան հալոցքի հետ ադրբեջանցիները փորձելու են առաջ գալ, հատկապես նշել էինք Ծղուկ լեռան և մյուս տարածքների մասին:
Վերոնշյալ հատվածից մինչև Երևան-Սիսիան-Գորիս միջպետական մայրուղի ընդամենը 11 կմ է:
Նորից եմ շեշտում, հապաղել չի կարելի: Անհրաժեշտ են հրատապ լուծումներ», - ասված է ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանի տարածած հայտարարությունում։
Տեղեկացանք, որ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը եւս միացել է արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությանը։
Նիստը կհրավիրվի,սական պարզ չէ՝ իշխանության ներկայացուցիչները կներկայանա՞ն նիստին,թե՞ կբոյկոտեն եւ քվորում չլինելու պատճառով արտահերթը չի կայանա։
Comments