top of page

Կառավարեք ձեր վախերը, քանի որ արդարադատությանը քիչ է մնացել․ Աննա Գրիգորյանը՝ իշխանությանը

  • Jun 4, 2021
  • 1 min read


Անկախ պատգամավոր Աննա Գրիգորյանն այսօր ԱԺ նիստին նախ շնորհավորեց իմքայլական պատգամավոր Վահագն Ալեքսանյանին, որը հայտարարել էր, թե չի վախենում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից։


«Ես շնորհավորում եմ Ձեզ, հատկապես, որ Ձեր խոսքին հաջորդեցին ծափեր»,- ժպիտով ասաց նա։


Այունհետև պատգամավորը հարցրեց, թե պատերազմի ժամանակ որտե՞ղ էին այդ անվախ պատգամավորները։


«Ի՞նչ էիք անում պատերազմի ժամանակ, բացի սելֆիներ անելուց։ Իսկ հետո՞․ նոյեմբերի 9-10-ին ո՞ր բունկերում էիք»,- նշեց նա։


Աննա Գրիգորյանը նծեց նաև պատճառը, թե ինչու Ռոբերտ Քոչարյանը չի գնալու Նիկոլ Փաշինյանի հետ բանավեճի։


«Ո՞ւմ հետ բանավիճի՝ մի իշխանության, որի կառավարման օրոք հանձնվել է Արցախի 75%-ը, որի կառավարման հետևանքով ունեցել ենք 5000 զոհ, որը մինչև այսօր թաքցնում է գերիների, անհետ կորածների թիվը։ Այս իշխանության հետ եք ուզո՞ւմ բանավիճենք։ Մի իշխանության, որի օրոք ՀՀ սուվերեն տարածք են մտնում ադրբեջանցիները, որի օրոք Ադրբեջանում խոշտանգվում են հայ ռազմագերիները․ նրա հետ բանավիճե՞նք»,- հարցրեց նա։


Պատգամավորը հիշեցրեց՝ այն իշխանությունը, որը ժողովրդին ասում էր, թե սիրում է նրան, խոնարհվում նրա առաջ, հենց նույն ժողովրդի մեջքի հետևում գաղտնի փաստաթղթեր էր ստորագրում։


Աննա Գրիգորյանը կարծիք հայտնեց, որ այս իշխանություններն, իրականում, ավելի լուրջ բաներից պետք է վախենան, պետք է վախենան ժողովրդի իրական ցասումից, պետք է վախենան, որ զոհվածների, վիրավորների, գերիների ու անհետ կորածների ծնողները մի օր չեն կարողանալու զսպել իրենց էմոցիաները։


Պատգամավորը խորհուրդ տվեց իշխանություններին՝ կառավարել իրենց վախերը, քանի որ արդարադատությանը քիչ է մնացել։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page