top of page

«Հայրենիքի» նվերը՝ երեխաների տոնին (լուսանկարներ)

  • Jun 1, 2021
  • 1 min read

Վանաձորցի երեխաները նոր խաղահրապարակ ունեն: «Դեռևս ամիսներ առաջ մեր կուսկցության Վանաձորի տարածքային գրասենյակ էին դիմել մի խումբ տեղացիներ և ցանկություն հայտնել, որ իրենց բակում խաղահրապարակ լինի»,- Վանաձորի նորակառույց խաղահրապարակի բացման ժամանակ ասաց «Հայրենիք» զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արթուր Վանեցյանը։


Խաղահրապարակը կառուցվել է «Հայրենիք» զարգացման հիմնադրամի միջոցներով, Վանաձորի քաղաքապետարանի հետ համատեղ։ Մեծահասակները նշում են՝ երեխաների տոնին երեխաների համար խաղահրապարակը լավագույն նվերն է։


«Շենքերի կառուցումից ի վեր բազմիցս դիմել են տարբեր կառույցների ու անհատների, որոնք լսել են, խոստացել ու… անվերադարձ հեռացել։ Այսօր, սակայն, երեխաների երազանքն իրականություն է։ «Հայրենիք» զարգացման հիմնադրամի Վանաձորի մարզային գրասենյակի ղեկավար Վահե Դոխոյանը նշում է՝ որոշումն արագ է կայացվել:


«Թաղամասում միակ վայրն էր, որտեղ ավտոտնակներ չկային և որոշեցինք հենց այս վայրում խաղահրապարակ կառուցել»,-ասաց նա։ Երեխաները խոստացան՝ խնամքով են վերաբերելու իրենց հունիսմեկյան նվերին, իսկ «Հայրենիք» զարգացման հիմնադրամը վստահեցրեց, որ ծրագիրը շարունակական է լինելու։


コメント


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page