top of page

Հրապարակվել են արտահերթ ընտրությունների ընտրողների նախնական ցուցակները

  • Jun 2, 2021
  • 1 min read

2021 թվականի մայիսի 31-ից հրապարակվել են ՀՀ Ազգային ժողովի 2021 թ. հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների ընտրողների նախնական ցուցակները: Այս մասին հայտնել են Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովից:

Ցուցակները փակցված են ընտրական տեղամասերում:


Դրանք տեղադրվել են նաև ԿԸՀ www.elections.am պաշտոնական կայքում՝ որոնման հնարավորությամբ:

Ցուցակները հրապարակված են ՀՀ ոստիկանության www.police.am կայքում՝ ներբեռնելու հնարավորությամբ:


«Կոչ ենք անում բոլոր ընտրողներին ծանոթանալ ընտրողների ցուցակներին, ստուգել իրենց տվյալներն ընտրողների ցուցակներում, նախապես տեղեկանալ իրենց ընտրական տեղամասի համարին և տեղամասի գտնվելու վայրին:


Ընտրողների ցուցակներին ծանոթանալու ժամանակ անճշտություններ հայտնաբերելիս (այդ թվում՝ դիմողի անձին չվերաբերող) մինչև 2021 թ. հունիսի 10-ը դրանք վերացնելու համար դիմել լիազոր մարմնին՝ տարածքային անձնագրային ծառայություն կամ անձնագրային և վիզաների վարչություն»,- ասված է հաղորդագրության մեջ:

Bình luận


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page