top of page

Մակրոնը, անշուշտ, շատ կզարմանա գժի «հպարտության» վրա․ Բաբկեն Հարությունյան

  • Jun 2, 2021
  • 1 min read

«Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․


«Դատելով դավաճան գժի օրերս արած այն հայտարարությամբ, թե ինքը հպարտանում է պատերազմի պարտությամբ` Մակրոնը դավաճան գժին հարցնելու է, թե Հայաստանի վիճակը ոնց է, սա էլ պատասխանելու է` գերազանց։ Մակրոնը զարմանալու է, սա կրկնելու է, որ հպարտանում է Արցախի 75%-ի կորստով, 5000 զոհեր տալով, հարյուրավոր գերիներ տալով, Հայաստանի տարածքում 1000-ից ավել ներկայումս էլ գտնվող ադրբեջանական զինվորներով, Սյունիքի, Տավուշի, Արարատի և Արագածոտնի մարզերից գյուղեր և ճանապարհներ թշնամուն հանձնելով։ Դավաճան գիժը կասի, որ նաև հպարտանում է օրերս նոր գերիներ տալով, դիահերձարանի հատակին գցված մեր զինվորների աճյուններով, ինչպես նաև` Սև լճի, տարվա կեսին սարի գագաթին ձյուն եղած սարերի հանձնումով։


Մակրոնը, անշուշտ, շատ կզարմանա գժի «հպարտության» վրա, բայց գիժը ի ծնե ստախոս և անսուրբ չէր լինի, եթե չհակադարձի` մեջբերելով «հպարտ» քաղաքացիների խոսքերը, թե սիրելի ժեխապետ Փաշինյանը մեղավոր չի, խեղճ ու հարիֆ մարդ է, սաղ նախկիններն են մեղավոր։


Գժի «հիմնավոր» պատասխանից հետո Մակրոնը կհասկանա, որ նույնիսկ նիկոլիզմի վախճանից շատ հետո էլ Հայաստանում Շարլ Ազնավուրներ չեն ծնվելու»։


Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page