top of page

Մարդասիրական առաքելություն է իրականացվում հայ-իրաքյան բազմակողմ համագործակցության շրջանակներում

  • May 24, 2021
  • 1 min read

Մայիսի 23-ից Իրաքյան Քուրդիստանի Դհոկ քաղաքի ակնաբուժական կենտրոնում մեկնարկել է մարդասիրական նպատակներով և անվճար հիմունքներով բարդ վիրահատությունների ծրագիրը, որն իրականացվում է Երևանի «Աստղիկ» հիվանդանոցի ակնաբուժական կենտրոնի տնօրեն, դոցենտ Թադևոս Հովհաննիսյանի գլխավորությամբ չորս հոգուց բաղկացած ակնաբույժների կողմից:


ՀՀ կառավարության աջակցությամբ և Իրաքում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների նախաձեռնությամբ մեկնարկած ծրագրի շրջանակներում մինչ մայիսի 29-ը հայ բժիշկների կողմից կկատարվեն մեկ տասնյակից ավելի վիրահատություններ։


Տվյալ մարդասիրական առաքելությունն իրականացվում է հայ-իրաքյան բազմակողմ համագործակցության շրջանակներում՝ ի նշան փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում առկա ներուժի լիարժեք իրացման պատրաստակամության։


Մայիսի 24-ին բժիշկների պատվիրակությանն ընդունել է Դհոկի նահանգապետը, ինչպես նաև նահանգապետարանի բուժվարչության գլխավոր տնօրենը, որի ընթացքում քննարկվել են առողջապահության ոլորտում համագործակցության հնարավորությունները։ Նահանգապետն իր երախտագիտությունն է հայտնել հայ բժիշկներին՝ անշահախնդիր մարդասիրական առաքելության կյանքի կոչման համար։


Commentaires


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page