«Մենք կենտրոնանալու ենք արտաքին ներդրումների ներգրավման վրա»․ «Հայաստան դաշինք»-ի ներկայացուցիչ
- May 29, 2021
- 1 min read

«Մենք ստեղծելու ենք այնպիսի աշխատատեղեր, որոնք ապահովում են մեր և մեր ընտանիքների անդամների բարեկեցիկ կյանքը»,- այսօր «Հայաստան դաշինքի» նախընտրական ծրագրի տնտեսական ճյուղը ներկայացնելիս ասաց դաշինքի անդամ Արմեն Խաչատուրյանը։
Նրա խոսքով, այսօրվա մարդկային կապիտալի վրա հիմնված ժամանակակից տնտեսության պայմաններում Հայաստանն ունի բոլոր նախադրյալները՝ լինելու պահանջված և մրցունակ։
«Մշակել ենք և իրականացնելու ենք պետություն-մասնավոր գործընկերության ծրագրեր։ Մենք կենտրոնանալու ենք օտարերկրյա ներդրումների ներգրավման վրա։ Բարելավելու ենք գործարար միջավայրը, բիզնեսի մրցունակությունը բարձրացնելու համար ընդլայնելու ենք պետական աջակցության և սուբսիդավորման գործիքակազմը։ Մենք ավարտին ենք հասցնելու ամբողջական թվային կառավարության ձևավորումը»,- նշեց նա։
Նա նշեց, որ էապես նվազեցվելու են լիցենզիաների տրամադրման գործընթացը, և ամենակարևորը՝ հեշտացվելու է շինթույլտվություննրի տրամադրման կարգը։ «Մենք առաջնահերթորեն անդրադառնալու ենք համավարակի հետևանքով տուժած բիզնես ոլորտներին, և մենք տալու ենք նրան զարգանալու հնարավորություն»,- ասաց նա։
Comments