top of page

Մեր պայքարը չի ավարտվել, մենք մեր արցախցի հայրենակիցներին երբեք մենակ չենք թողնելու․ Վանեցյան

  • Jun 6, 2021
  • 1 min read

«Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել Ստեփանակերտի Եղբայրական գերեզմանոցից և գրել․


«Ստեփանակերտի Եղբայրական գերեզմանոց էի գնացել՝ տղերքի շիրիմներին ծաղիկներ դնելու։ Հուզմունքս դժվարությամբ էի թաքցնում, առանձնապես հարմար բառեր էլ չեմ գտնում փոխանցելու այն, ինչ զգացի այցիս ընթացքում։


Կապիտուլյանտները արցախյան 3 պատերազմների ընթացքում կռիվ տված ու նահատակված մեր հերոսների պայքարն ու ստեղծածը զրոյացրին։

Բայց մեր պայքարը չի ավարտվել, մենք մեր արցախցի ընկերներին, հայրենակիցներին երբեք մենակ չենք թողնելու և մեր պատմության այս ծանրագույն պահին ամենայն պատասխանատվությամբ հավաստիացնում եմ՝ պատվարժան արցախցիներ, մենք ձեր կողքին ենք ու ամեն ինչ անելու ենք Արցախի անվտանգության և զարգացման ապահովման համար։


Պատիվ ունեմ։


հ.գ. արդեն մայր Հայաստանում ենք, հունիսի 20-ին կապիտուլյանտին միանշանակ քշելու ենք և վերականգնելու ենք մեր երկու հայկական պետությունների արժանապատվությունը և անվտանգությունը»:


Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page