top of page

«Նիկոլիզմը» պատերազմի, ավերածությունների և անկման է հանգեցրել երկիրն ու հասարակությունը․ Վանեցյան

  • Jun 16, 2021
  • 1 min read



«Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը հարցազրույց է տվել ուկրաինական «Страна» հեղինակավոր լրատվամիջոցին։


Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության գալու մոտիվներին և այն իրականությանը, որում հիմա գտնվում է ՀՀ-ը՝ Արթուր Վանեցյանը նշել է, որ Փաշինյանն, իրոք, եկավ փոփոխության սպասումների ալիքով՝ արդարության խոստումներով։ Մինչդեռ այսօր, ըստ Վանեցյանի, բացի իշխանությանը մոտ շրջանակից, ոչ ոք իր կյանքը չբարելավեց։ «Գների ու աղքատության աճ, գործազրկություն, տնտեսության փլուզում, շանտաժ և ճնշում դատական համակարգի վրա, այլախոհության դեմ իրավապահ համակարգի օգտագործում, ծայրահեղ ոչ կոմպետենտություն բոլոր ոլորտներում։ Այս շարքը կարելի է շատ երկար շարունակել»,-հայաստանյան իրավիճակն է ներկայացրել Արթուր Վանեցյանը։


Նշելով, որ առերեսվում ենք ժողովրդավարության մակարդակի անկման, մարդու իրավունքների համատարած խախտումների, խոսքի ազատության նկատմամբ ճնշումների, ԶԼՄ-ների ներկայացուցիչների, առաջատար մեդիա մենեջերների վրա հարձակումների և իշխանության տարանջատման սկզբունքի համընդհանուր տապալման հետ՝ Վանեցյանն ընդգծել է, որ այս ամենն իրականացվում է Փաշինյանի միակ բանաձևով, այն է՝ «պետությունը ես եմ»։


«Այս և այլ երևույթները, որոնք ոչ մի աղերս չունեն 2018 թ․ լավ կյանքի, արդարության համար փողոց դուրս եկած մարդկանց երազանքների հետ, հասարակության մեջ «նիկոլիզմ» անվանումն են ստացել։ Այս եզրույթը ծագել է Նիկոլ անունից։ «Նիկոլիզմը» կամ ինչպես համավարակից հետո են ՀՀ-ում կոչում՝ «նիկոլավիրուսը», ինքնատիպ մուտացիայի ենթարկված պոպուլիզմի մի ձև է, որը պատերազմի, ավերածությունների և անկման է հանգեցրել երկիրն ու հասարակությունը»,-նշել է Վանեցյանը։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page