top of page

«Շիշ բռնողը» հարձակվել է իր հետ առնչվող քրեական բանդային ձերբակալած ոստիկանների վրա․ «Mediaport»

  • Writer: 24Time.am
    24Time.am
  • May 31, 2021
  • 1 min read

«Շիշ բռնողը» հարձակվել է իր հետ առնչվող քրեական բանդային ձերբակալած ոստիկանների վրա: Mediaport-ի հավաստի տեղեկություններով՝ «Շիշ բռնողի» հետ անմիջական կապ ունեցող շուրջ 20 հոգանոց մարդասպանների բանդայի ձերբակալումից հետո, Ոստիկանության Արաբկիրի բաժին է ժամանել «Շիշ բռնողը» և ձերբակալման խնդրով մեծ աղմուկ բարձրացրել: Հայհոյել ու վիրավորել է բաժնի պետին, տեղակալին և օպերատիվ գծով աշխատակիցներին՝ պահանջելով ազատ արձակել բանդայի ձերբակալված անդամներին: Հենց այս պահին Ոստիկանության ներքին անվտանգության աշխատակիցները Արաբկիրի բաժնում հետաքննություն են անցկացնում, թե ոստիկաններից ով է նկարել գետնին պառկացված բանդայի ներակայացուցիչներին և ինչպես է տեսանյութը հայտնվել համացանցում: UNMUTE



Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page