top of page

Շիրակի մարզում հովիվ է կայծակնահար եղել

  • May 29, 2021
  • 1 min read



Շիրակի մարզում 53-ամյա հովիվը կորել էր․ գիշերը հայտնաբերվել է վերջինիս դին։ MediaHub.am-ի տեղեկություններով Շիրակի մարզի Հովունի գյուղում հովիվը անասուններին տարել է սարերը ու անհայտ կորել։


Մեզ հետ զրույցում ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը հայտնեց, որ գիշերը նշված անձի դին հայտնաբերվել է.


«Մայիսի 28-ին ոստիկանության Ախուրյանի բաժնում հաղորդում ստացվել է, որ Հովունի գյուղի բնակիչը ժամը 07.30-ի սահմաններում անասուններին տարել է գյուղի վարչական տարածքի սարերում արածացնելու և չի վերադարձել:


Ձեռնարկված որոնողական միջոցառումների արդյունքում մայիսի 29-ին ժամը 03.30-ի սահմաններում Շիրակի մարզի Հովունի գյուղի վարչական տարածքի սարերում հայտնաբերվել է 53-ամյա տղամարդու դիակը՝ կայծակնահարված վիճակում»։ Նա նաև նշեց, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, նախապատրաստվում են նյութեր:


Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page