ՉԺՀ-ի եւ ԱՄՆ-ի պաշտոնյաներն ընդգծել են երկու երկրների համագործակցության կարևորությունը
ՉԺՀ-ի Պետխորհրդի փոխվարչապետ Լյու Հեն, որը գլխավորում Է չինական պատվիրակությունը ԱՄՆ-ի հետ առևտրատնտեսական բանակցություններում, և ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Ջանեթ Յելլենը համաձայն են երկկողմ համագործակցության զարգացման կարևորությանը: Այդ մասին հաղորդել Է «Սինհուա» գործակալությունը:
«Տեսակապով կայացած զրույցի ընթացքում կողմերը հայտարարել են, որ «Չինաստանի և Միացյալ Նահանգների միջև տնտեսական հարաբերությունները համարում են շատ կարևոր», ասվում Է հաղորդագրության մեջ, որը զետեղված Է նաև ՉԺՀ-ի առևտրի նախարարության կայքում:
Նրանում նշվում Է. «Կողմերը հավասարության և փոխադարձ հարգանքի ոգով անցկացրել են կարծիքների լայն փոխանակություն մակրոտնտեսական իրադրության և այդ բնագավառում երկկողմ համագործակցության հարցերի շուրջ, անկեղծ կարծիքներ են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ և պատրաստ են շարունակել աջակցությունը շփումներին»:
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը, հաղորդելով կայացած զրույցի մասին, նշել Է, որ Յելլենը «(Լյու Հեի հետ) քննարկել Է Բայդեն-Հարիս վարչակազմի պլանները հետագա ուժեղ տնտեսական վերականգնմանն աջակցելու վերաբերյալ և համագործակցության կարորությունն այն բնագավառներում, որոնք համապատասխանում են ԱՄՆ-ի շահերին՝ միևնույն ժամանակ անկեղծորեն լուծելով այն հարցերը, որոնք մտահոգություն են առաջացնում»: Յելլենը նշել Է, որ «անհամբերությամբ Է սպասում փոխվարչապետ Լյու Հեի հետ ապագա դիսկուսիաներին»:
Ավելի վաղ Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը պահանջել Է բյուջեից լրացուցիչ միջոցներ հատկացնել պաշտպանությանը՝ դա հիմնավորելով Չինաստանից և Ռուսաստանից եկող «լուրջ սպառնալիքներով», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Comments